Շարքային զինծառայող է մահացել թոքաբորբից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 21, 2012 13:38
Մահացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Նարեկ Արթուրի Մարտիրոսյանը: ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ զինծառայողը մահացել է փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարությության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենադանացման բաժանմունքում: Նարեկ Մարտիրոսյանը փետրվարի 16-ին այնտեղ էր տեղափոխվել «երկկողմանի օջախային թոքաբորբ, էքսուդատիվ պլեւրիտ» եւ անբավարար շնչառություն ախտորոշմամբ:
Փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նարեկը բանակ էր զորակոչվել Վայքի զինկոմիսարիատից:






Facebook
Tweet This
Email This Post
