Հայաստանում առևտրային արբիտրաժի բարելավման վերաբերյալ համաժողով տեղի կունենա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 21, 2012 13:15

Փետրվարի 22-ին ժամը 10-ին  Կոնգրես հյուրանոցում  (Պիկասո սրահում)  կմեկնարկի     Հայաստանում առևտրային արբիտրաժի բարելավման վերաբերյալ  համաժողովը:

Համաժողովում կներկայացվեն ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի արդյունքները, որը մեկնարկել է նախարարության նախաձեռնությամբ և նպատակ ունի ամրապնդելու արբիտրաժի համակարգը առևտրային կազմակերպությունների համար:

Առևտրային արբիտրաժը, որը  զուգահեռ միջոց է կազմակերպությունների միջև ծագող վեճերի հանգուցալուծման համար, միջազգային չափանիշներով չափազանց կարևոր է Հայստանի` Եվրոպական կառույցներին ինտեգրման և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար: Այս նպատակներին հասնելու համար Հայաստանը պետք է իր օրենսդրությունը հավասարեցնի ընդհանուր շուկայական տնտեսության սկզբունքների փուլի մակարդակի հետ, մասնավորապես` ԵՄ իրավական ակտերի հետ: Հայաստանի Հանրապետությունում արբիտրաժի համակարգի ամրապնդումը նախատեսված է ՀՀ Նախագահի 21/04/2009 թվականի «2009-2011 թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարական գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» հրամանագրով:

Համաժողովին կմասնակցեն մասնավոր հատվածի հիմնական ներկայացուցիչներ, որոնք վերջին 4 ամսվա ընթացքում սերտ համագործակցել են և առաջարկել են իրենց տեսակետները ԵՄ ծրագրի վերաբերյալ: Համաժողովում կներկայացվեն հաջողված դեպքեր հայկական ձեռնարկատիրական և ֆինանսական ոլորտների այլընտրանքային արդարադատության վերաբերյալ:

Բացի իրավական փոփոխություններին առնչվող առաջարկություններին, որպես ԵՄ վերը նշված ծրագրի լրացուցիչ գործոն, կներկայացվի  Արբիտրաժային ինստիտուտի ստեղծման առաջարկը, որը համատեղ կկառավարվի պետության և մասնավոր հատվածի կողմից և որը նպատակ կհետապնդի երաշխավորել արդարադատության արդյունավետությունը և արագությունը` ազատելով ընդհանուր իրավասության դատարաններին բարդ առևտրային վեճեր լուծելուց, ինչը կգրավի օտարերկրյա ներդրողներին, որոնք իրենց ավելի պաշտպանված կզգան նոր առևտրային միջավայրում:

 

Դիտվել է 857 անգամ:
Print Friendly

Leave a Reply