Հայաստանի դահուկորդները` Էրզրումում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 21, 2012 12:53

Փետրվարի 21-ին Թուրքիայի Էրզրում քաղաքում մեկնարկեցին դահուկավազքի աշխարհի երիտասարդական և պատանեկան առաջնության մրցաշարերը:

Մինչև 20 տարեկան երիտասարդների և պատանիների  մրցաշարում Հայաստանը ներկայացնելու են Սերգեյ Միքայելյանը և Թադևոս Պողոսյանը, իսկ աղջիկների մրցումներում՝ Աննա Մխիթարյանը և Կատյա Գալստյանը:

Մինչև 23 տարեկան մարզիկների խմբում Հայաստանից հանդես կգա Արթուր Եգոյանը:

Մրցաշարը կավարտվի փետրվարի 26-ին: Հայաստանի թիմի մարզիչն Է Արթուր Միքայելյանը:

Դիտվել է 740 անգամ:
Print Friendly

Leave a Reply