Հայաստանի արտգործնախարարը կայցելի Սեուլ, Հանոյ եւ Սինգապուր

Պաշտոնական, Օրվա լուր | | February 21, 2012 13:04

Փետրվարի 22-28-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Կորեայի Հանրապետություն, Վիետնամ եւ Սինգապուր:

Ասիական երկրներում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները վերոհիշյալ պետությունների  ղեկավարների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ:

 

Դիտվել է 762 անգամ:
Print Friendly

Leave a Reply