Դեսպան Ադոնցի հանդիպումը Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | February 21, 2012 12:17

Փետրվարի 17-ին Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցին ընդունեց Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ, ֆրանսախոս սոցիալիստ Անդրե Ֆլաուն:

Հանդիպման սկզբում ՀՀ դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ միջխորհրդարանական ամուր կապերն երկկողմ հարաբերությունների կարևոր բաղադրիչն են: Այդ համատեքստում, ըստ դեսպանի, անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական պատգամավորական խմբերի ներուժը:

Ներկայացուցիչների պալատի նախագահն իր հերթին ևս կարևորեց Հայաստան-Բելգիա միջխորհրդարանական ակտիվ փոխգործակցությունն ու այդ ուղղությամբ տարվող ջանքերը:

խորհրդարանի ղեկավարի խնդրանքով ՀՀ դեսպանը Բելգիայի հանգամանալից ներկայացրեց ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության մարտահրավերները, անդրադարձավ գալիք խորհրդարանական ընտրություններին: Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին` ՀՀ դեսպանը ներկայացրեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցությունների ընթացքը:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ և տարածաշրջանային բնույթի մի շարք այլ հարցեր:

 

Դիտվել է 816 անգամ:
Print Friendly

Leave a Reply