Արմանը Քաջարանի հարստացուցիչ ֆաբրիկայից 80 լիտր դիզելային վառելիք է գողացել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 21, 2012 12:13
Փետրվարի 20-ի գիշերը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները Քաջարան քաղաքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված  Արման Գ.-ին, որի վարած «Ֆոլսքվագեն» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերել է 20 լիտրանոց 4 տարա` 80 լիտր դիզելային վառելիքով:
Պարզվել է, որ Արման Գ.-ն վառելիքը գողացել է նույն օրը, ժամը 00.10-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Քաջարանի հարստացուցիչ ֆաբրիկայից:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 941 անգամ:
Print Friendly

Leave a Reply