38-ամյա տղամարդը թմրամիջոց էր պահում իր օգտագործման համար
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | February 21, 2012 12:02

Փետրվարի 20-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 38-ամյա մի տղամարդու:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցին նմանվող 12.9 գրամ դեղնականաչավուն զանգված:
Բերման ենթարկվածը հայտնել է, որ թմրամիջոցն իրենն է և պահում է իր օգտագործման համար:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 829 անգամ: