22-ամյա երիտասարդը մարդ է առևանգել,իսկ 33-ամյա բնակիչը խուլիգանություն է արել

Օրվա լուր | | February 21, 2012 11:58
Փետրվարի 20-ին, ժամը 17.55-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները  բերման են ենթարկել Դիմիտրով  գյուղի 33-ամյա մի բնակչի, որը ս/թ փետրվարի 20-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
***
Փետրվարի 20-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության ծառայողները Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցից բերման են ենթարկել Ալավերդի  քաղաքի 22-ամյա մի բնակչի, որը ս/թ փետրվարի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով, այն է՝ մարդուն առևանգելը:
Դիտվել է 821 անգամ:
Print Friendly

Leave a Reply