Արտաշատում «Օպել» մակնիշի ավտոմեքենա է այրվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 21, 2012 11:33

Փետրվարի 20-ին` ժամը 16.34-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզում` Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 11 շենքի հարակից տարածքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.39-ին, մարվել`16.44-ին:

Այրվել է Լ. Կիրակոսյանին պատկանող «Օպել» մակնիշի 10 LT 864 պետհամարանիշի ավտոմեքենայի առջևի մասն ամբողջությամբ:

 

 

Դիտվել է 1354 անգամ:
Print Friendly

Leave a Reply