Երեկ 80-ից ավելի ավտոմեքենա ձնարբուքի հետևանքով մնացել է խցանման մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 21, 2012 11:30
Փետրվարի 20-ին` ժամը 09.33-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզում` Աշոցք-Բավրա ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով արգելափակվել է երթևեկությունը և խցանման մեջ են մնացել ավտոմեքենաներ:
Համապատասխան տեխնիկայով մաքրվել է ավտոճանապարհի անանցանելի հատվածը և ժամը 13.45-ի դրությամբ մոտ 80 ավտոմեքենաներ (մոտ 150 ուղևորներ) շարունակել են երթևեկությունը:
Ձնաբքի հետևանքով արգելափակված ավտոմեքենաներ են դուրս բերվել նաև Շիրակի մարզում` Գյումրի-Ամասիա, Աշոցք-Թորոս ավտոճանապարհներից, Մայիսյան գյուղի մոտակայքից, Արագածոտնի մարզում` Ալագյազ-Ծաղկահովիտ, Գեղարքունիքի մարզում` Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհից (Սոթք գյուղի մոտակայք):






Facebook
Tweet This
Email This Post
