“Ես սիրում եմ հայերին”-ը թարգմանվում է “Ես սիրում եմ Թուրքիան”. ԼԺՏ-ն ահազանգում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 21, 2012 11:30

Լեզվի ժողովրդական տեսչության կայքից տեղեկանում ենք http://www.lezu.am/?p=909, որ վերջերս տեղեկատվություն էր տարածվել մի շարք տեղական և սփյուռքյան լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում այն մասին, որ translate.google.com կայքի թարգմանչական ծրագիրը “Ես սիրում եմ հայերին” նախադասությունը բոլոր լեզուներով թարգմանում է “I love Turkey” [Ես սիրում եմ Թուրքիան]:

“Ըստ երևույթին, այս սխալը շտկվեց համացանցում ստեղծված հայ օգտատերերի բողոքի շնորհիվ, իսկ պատկան մարմինները չփորձեցին դույզն-ինչ անհանգստանալ այդ խնդրով: Սակայն ցավոք պետք է նշել, որ translate.google.com –ը հեղեղված է նմանատիպ սխալներով, որոնք անկասկած հետևողական աշխատանքի արդյունք են: Մասնավորապես, արևմտահայերեն “Ես կսիրեմ հայերը” արտահայտությունը նույնպես թարգմանվում է “I love Turkey” [Ես սիրում եմ Թուրքիան]: “Ես սիրում եմ Փարիզը, Լոնդոնը, Մոսկվան” նախադասությունը ճիշտ է թարգմանվում – “I love Paris, London, Moscow”, մինչդեռ “Ես սիրում եմ Երևանը” չգիտես` ինչու դարձել է “I love the city” [ես սիրում եմ քաղաքը]:  Նույն սկզբունքով են թարգմանվում հետևյալ նախադասությունները` “Ես սիրում եմ անգլիական, ռուսական, ամերիկյան, ֆրանսիական բանակը” – I love English, Russian, American, French Army, մինչդեռ “Ես սիրում եմ հայկական բանակը” դառնում է I love the army [Ես սիրում եմ բանակը]: “Ես կսիրեմ Ղարաբաղը” և “ես սիրում եմ Արցախը” նախադասությունները թարգմանվում են “I love Turkey” [Ես սիրում եմ Թուրքիան]: Իսկ երբ փորձեք գրել “ես ատում եմ Ղարաբաղը” զարմանալիորեն իմաստային ճիշտ թարգմանություն կապահովվի – “I hate to Karabakh”, իսկ “ես ատում եմ Արցախը” ուղղակի թարգմանվում է – “I hate the EU” [Ես ատում եմ Եվրամիությունը]: Ղարաբաղ, Երևան (Երեւան) տեղանունները թարգմանվում են “in” [մեջ]: Երևանը ճիշտ է թարգմանվում, երբ հայերեն սխալ է գրվում` “Երեվան” – Yerevan: Իսկ Արցախը թարգմանվում է News [նորություններ]”,-գրված է ԼԺՏ հրապարակման մեջ:
Լեզվի ժողովրդական տեսչությունը հայ հանրության ուշադրությանն է ներկայացնում translate.google.com-ում առկա մի շարք այլ խախտումներ ևս և դիմում Հայաստանի լեզվական պաշտպանության, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության հարցերով զբաղվող մարմիններին` շուտափույթ ստանձանել այս խայտառակ իրավիճակը շտկելու պատասխանատվությունը:
ես կսիրեմ Արցախը –  I love Turkey
ես սիրում եմ Ղարաբաղը – I love Turkey
ես սեր Ղարաբաղը – I love Turkey
իմ սեր Արցախը – I love Turkey
Ես պաշտում եմ Արցախը- I adore the EU
Ես պաշտում եմ Ղարաբաղը   – I adore my issue
Ես պաշտպանում եմ Արցախը – I support the EU
Ես օգնում եմ Արցախը – I help to Turkey
Ես օգնում եմ Ղարաբաղին – I help my issue
Ես պայքարում  եմ Արցախի համար – I’m fighting for the
Ես պայքարում  եմ Ղարաբաղի համար – I’m in for the fight

Դիտվել է 964 անգամ:
Print Friendly

Leave a Reply