Գիշերային շինարարությունը` որպես չինովնիկների ցինիզմի բացարձակ դրսեւորում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 21, 2012 10:13

Այս գիշեր Մաշտոցի այգում շինարարները բնապահպանների մեկնելուց հետո սկսել են այգու շինարարությունը:

Ինչպես հավաստում են Մաշտոցի այգու հարեւանությամբ բնակվող մեր համաքաղաքացիները, գիշերվա ընթացքում շինարարները, ոստիկանների հսկողությամբ, իրականացրել են գաղտնի շինրարություն:

Բնապահպաններից ոմանք այնտեղ են եղել, սակայն նրանց չի հաջողվել կասեցնել շինարարությունը:

Հարցն այն է, որ չինովնիկները դրսեւորում են այս աստիճանի ցինիզմ ընտրությունների նախաշեմին: Սա նաեւ վկայում է այն մասին, որ իշխանություններն այնքան վստահ են, որ ընտրություններին նորից են առավելության հասնելու, որ նրանց բնավ պետք չէ շահել բնակչության դրական վերաբերմունքը, այսինքն ընտրությունների արդյունքները կապ չունեն քաղաքացիների ունեցած դիրքորոշման հետ:

Նշենք, որ գիշերային գաղտնի շինարարությունը գիշերն արդեն հայտնի էր եւ քննարկվում էր սոցիալական ցանցերում: Օգտատերերն իրենց մտահոգությունն ու դժգոհությունն էին արտահայտում իրադարձության հետ կապված, կոչ  անում նորից հավաքվել ու պայքարել այգու փրկության համար:

 

 

Դիտվել է 956 անգամ:
Print Friendly

Leave a Reply