Զինծառայող է մահացել թոքաբորբից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 21, 2012 11:10

Հայաստանի պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալում փետրվարի 20-ին ԼՂՀ զորամասերից մեկի շարքային զինծառայող է մահացել: ՊՆ քննչական ծառայության լրատվական բաժնի ղեկավար Մերի Սարգսյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ մահացած զինվորը` Նարեկ Արթուրի Մարտիրոսյանը հոսպիտալ է ընդունվել «երկկողմանի օջախային թոքաբորբ, ձախակողմյան էքսուտատիվ պլևրիտ, անբավարար շնչառություն» ախտորոշմամբ:

Մերի Սարգսյանի տեղեկացմամբ, զինծառայողը փետրվարի 20-ին ժամը 9:50-ին մահացել է:

Նա տեղեկացրեց նաև, որ փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային վարչությունում հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դիակի փորձաքննություն:

Դիտվել է 1122 անգամ:
Print Friendly

Leave a Reply