Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի մի քանի հատվածներում ճանապարհը փակ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 21, 2012 11:07

Փետրվարի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) – Կոբի հատվածում բուք է և սահմանափակ տեսանելիություն , ուստի երթևեկությունը արգելված է բոլոր տիպի մեքենաների համար:

Նույն ճանապարհի Մլեթա – Գուդաուրի(Պոստա)  և Կոբի- Լարսի հատվածներում առատ ձյան տեղումների պատճառով  երթևեկությունը արգելված է  կցորդների,  կիսակցորդների  և 30-ից ավել նստատեղ ունեցող  ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Մլեթա – Գուդաուրի (Պոստա) հատվածում երթևեկությունը  բաց է: Կոբի- Լարսի հատվածում երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված  է:
Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական  հսկողության և համակարգման ներքո:
Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

 

Դիտվել է 819 անգամ:
Print Friendly

Leave a Reply