ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 21, 2012 10:10

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Թալինի և Աշտարակի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, Շիրակ-Ջաջուռ, Գյումրի-Աշոցք-Բավրա, Գյումրի-Ամասիա, Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհները, իսկ Արագածի և Ապարանի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները ձնաբքի պատճառով հիմնականում փակ են:

Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Արագյուղ-Բուժական ավտոճանապարհները:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ի և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

ԱԻ նախարարությունը զգուշացնում և հորդորում է` զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկությունից:

***
Փետրվարի 21-ի ժամը 08.45-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը փակ է:

 

Դիտվել է 720 անգամ:
Print Friendly

Leave a Reply