Մեկնարկել է մեծ նարնջակռիվը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2012 9:08

Իտալական Իվրեա քաղաքում մեկնարկել է Նարնջակռիվը, որը տեղացիներն անվանում են «Battaglia delle Arance»: Այն ամեն տարի  աշխարհի տարբեր երկրներից մեծ թվով զբոսաշրջիկներ է գրավում:

Նարնջակռիվը տևում է 3 օր ու ավանդական փետրվարյան զվարճալիք է համարվում: Այս տարի քաղաքի իշխանություններն այդ օրվա առիթով Հարավային Իտալիայից  գնել են  շուրջ 400 տ նարինջ: Պտղի քաշից ու պնդությունից կախված, մասնակիցները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստանում:

Այս ավանդույթի ստեղծման  պատմությունն անհայտ է: Սակայն, որոշ տվյալներով, տոնը կապված է XIX դարում կատարված իրադարձությունների հետ. ասում են, որ տեղաբնակները  ինչ որ առիթով ֆեոդալ լորդի տված սնունդը պարզապես դուրս են թափել: Այստեղից էլ այս ավանդույթը:

 

 

Դիտվել է 974 անգամ:
Print Friendly

Leave a Reply