Ուիթնի Հյուսթնի առանձնատունը վաճառվում է 1,75 մլն դոլարով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2012 8:49

Հանգուցյալ երգչուհու` Նյու Ջերսի նահանգում գտնվող առանձնատունը կրկին վաճառքի է հանվել: Այն գտնվում է Մենդհեմ Թաունշիփ քաղաքում, ավելի քան 1000 ք մ տարածք է զբաղեցնում: Տունը 5 ննջասենյակ ունի, 5 լողասենյակ, բակում ավտոտնակ է  4 ավտոմեքենայի համար:

Տունը գտնվում է 20 հազար քմ հողատարածքի վրա:Ուիթնի Հյուսթնն  այս տանն ապրել է գրեթե 15 տարի: Առաջին անգամ այն վաճառքի է հանվել 2009-ին, 2,5 մլն դոլարով, սակայն գնորդ այդպես էլ չհայտնվեց: Ներկայումս այն գնահատվել է 1,75 մլն դոլար:


Դիտվել է 968 անգամ:
Print Friendly

Leave a Reply