Քեյթ Մոսը սթրեսի հետևանքով կաթվածահար է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2012 8:36

Բրիտանացի մոդելն ու դերասանուհին ստիպված դիմել է բժշկի, երբ առավոտյան աջ ձեռքն անզգայացել է:

Դեպքը պատահել է Փարիզի հյուրանոցներից մեկում: Առավոտյան արթնանալով` Մոսը հայտնաբերել է, որ չի կարողանում աջ ձեռքը շարժել:

Աստղին բուժող բժիշկը հավատացրել է, որ կաթվածը շուտով կանցնի ու ասել է, որ դրա պատճառը կարող է սթրեսը  լինել:

Երբ կարող է Մոսը աշխատանքի վերադառնալ,  դեռևս չի նշվում: Սակայն հայտնի է, որ կաթվածի պատճառով Մոսի ու Ջեյմի Հինսի նորաստեղծ ընտանիքի  նոր բնակարան տեղափոխվելը կհետաձգի:

 

Դիտվել է 1099 անգամ:
Print Friendly

Leave a Reply