Անջելինա Ջոլին կոչ է անում Սիրիայում տապալել իշխանությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2012 8:23

Հոլիվուդյան աստղը,  ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանը, դերասանուհին ու կինռեժիսորը աշխարհի հասարակայնությանը կոչ է արել միջամտել Սիրիայի երկարաձգվող պայքարին, քննադատել է այն  պետությունների դիրքորոշումը, որոնք խանգարում են երկրում իրավիճակի կարգավորմանը:

«Ես կարծում եմ, որ Սիրիան այնպիսի կետի է հասել, երբ օտարերկրյա տերությունների միջամտությունն ուղղակի անհրաժեշտ է»,- ասել է նա Բոսնիայի Սարաևո կատարած այցելության ժամանակ:

«Ես համոզված  եմ, որ վետոյի կիրառման իրավունքը այն երկրների  կողմից, որոնք ֆինանսական  հետաքրքրություններ ունեն Սիրիայի նկատմամբ, պետք է հարցականի տակ դրվի: Այդ դեպքում արգելքը խոչընդոտում է  կարիքավորներին հումանիտար օգնության առաքելության իրականացմանը»:

Ջոլի ռեժիսորը վերջերս է դատարանի առջև կանգնել իր առաջին ռեժիսորական աշխատանքի` «Արյան ու մեղրի երկրում» ֆիլմի համար, որում պատմվում է բոսնիական պատերազմի  ողբերգական իրադարձությունների մասին: Նա իր աշխատանքն անվանել է «տագնապի ազդաշան» բոլորի համար, որպեսզի ուշադրություն դարձնեն ու դադարեցնեն  այնպիսի չարագործությունները, որոնք ներկայումս կատարվում են Սիրիայում:

 

Դիտվել է 1020 անգամ:
Print Friendly

Leave a Reply