ԵՄ-ն հաստատել է Հունաստանին 130 մլրդ եվրո օգնության համաձայնագիրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2012 8:06

Եվրագոտու երկրները վերջնականապես ընդունել են Հունաստանի հետ վարկային հաձայնագիրը, որը թույլ կտա, որ երկիրը դուրս գա ճգնաժամից:

ԵՄ երկրների ֆինանսների նախարարները  Բրյուսելում շուրջ 12 ժամ տևած նիստում եկել են փոխզիջման:

Քննարկման մասնակիցները հաստատել են Հունաստանին օգնության երկրորդ փաթեթը, որով նախատեսվում է 130-մլրդանոց ֆինանսավորում ու մասնավոր վարկատուներից վերցված պարտքերի մաս-մաս մարում:

Դրա փոխարեն երկիրը պարտավորվում է կոշտ տնտեսական  վերափոխումներ կատարել, որոնք նախատեսում են աշխատավարձերի ու թոշակների կրճատում:

Ենթադրվում է, որ երկրի պարտքը 2020-ին կկրճատվի  մինչև  ՀՆԱ-ի 120,5% : Վերջին 9 ամիսների ընթացքում պետության պարտքը  ՀՆԱ-ի  160% մակարդակից չի իջնում ու կազմում է 350 մլրդ եվրո:

 

Դիտվել է 1173 անգամ:
Print Friendly

Leave a Reply