Սիրիայի երկնքում նկատվում են ամերիկյան անօդաչու օդանավեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2012 1:08

Սիրիայում աշխատող չինացի լրագրողները հաղորդում են, որ երկնքում տեսել են ամերիկյան անօդաչու ինքնաթիռներ`նրանք հետախուզական թռիչքներ են իրականացնում: Ըստ երևույթին դրանք  թռչում են Իրաքի հենակետերից: Նաև Չինաստանը փաստացի մեղադրել է Արևմուտքին քաղաքացիական պատերազմ հրահրելու և Սիրիայում ռազմական գործողություններ նախապատրաստելու մեջ: Այսպիսի կտրուկ հայտարարություն Պեկինից լսվում է առաջին անգամ:

«Եթե արևմտյան պետությունները շարունակեն ամեն կերպ սատարել սիրիական ընդդիմությանը, ապա դա կբերի լայնածավալ  քաղաքացիական պատերազմի,- ասվում է «Ժենմին Ժիբաո» թերթի առաջին սյունակի մեկնաբանության մեջ,-Արդյունքում չի կարելի բացառել  արտաքին միջամտության հնարավորությունը»:

Չինաստանը, ինչպես Ռուսաստանը, իր վետոյի իրավունքը կիրառեց ՄԱԿ-ի Անվտանգության  խորհրդում, երբ այնտեղ քննարկվում էր Սիրիայի վերաբերյալ որոշում ընդունելու հարցը, հաղորդում է «Россия 24» հեռուստաալիքը: Փաստաթղթում հիմնականում պահանջներ էին ներկայացվում երկրի գործող իշխանությանը և գործնականում ոչ մի պահանջ չկար սիրիական հակակառավարական խմբավորումներին:

Դիտվել է 1076 անգամ:
Print Friendly

Leave a Reply