Մոնակոյի արքայազնը Նյու-Յորքի գիշերային ակումբում կռվելու պատճառով հայտնվել է հիվանդանոցում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2012 0:52

Մոնակոյի  24-ամյա արքայազն Պյեր Կազիրագին Double Seven գիշերային ակումբում կռվից հետո  մի քանի ժամ անց է կացրել Նյու-Յորքի հիվանդանոցներից մեկում : Մանհեթենի հայտնի այդ հաստատությունում արքայազնը իր ընկերների հետ կիրակի գիշերը ժամանակ էր անցկացնում: Ականատեսները վկայում  են, որ նրա և  ամերիկյան գործարար Ադամ Խոկի միջև վեճ է բռնկվել, որը ավարտվել է ձեռակռվով:

Կազիրագիի փաստաբան Ռիչարդ Գոլուբը պնդում է, որ իր պաշտպանյալը «ոչ մի սադրիչ քայլ չի արել, իսկ Խոկը առաջինն է հարվածել նրա դեմքին»: Իր հերթին գործարարը հավատացնում է ոստիկանությանը և լրագրողներին, որ հենց արքայազնն է սկսել վիրավորել իրեն, բարեկամներին և նաև ներկա գտնվող երեք աղջիկներին, որոնք հայտնի  ռուսական ֆոտոմոդելներ էին:

New York Post  թերթի հաղորդման համաձայն, դեպքի հանգամանքների հետաքննության շրջանակներում  պատահարի մասնակիցներն ու նրանց փաստաբանները հրավիրվել են ոստիկանական բաժանմունք, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Դիտվել է 1126 անգամ:
Print Friendly

Leave a Reply