Կործանվել է ամերիկյան հետախուզական ինքնաթիռ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 20, 2012 23:47

Ամերիկյան հետախուզական U-28 ինքնաթիռը Ջիբուտիում ԱՄՆ ռազմական Կեմպ-Լեմոնյե  հենակետից 10  կմ հեռավորության վրա կործանվել է: Անձնակազմի չորս անդամները զոհվել են: Այդ մասին հաղորդում է Պենտագոնը, նշելով որ ինքնաթիռի հետ կատարված դեպքը եղել է շաբաթ օրը:

ԱՄՆ ՌՕՈւ-ի պաշտոնական  ներկայացուցիչ Ռայան Ուիթնիի խոսքերով, անձնակազմը կատարում էր հետախուզական  առաքելություն: Կործանման պատճառները պարզվում են: Նախնական տվյալների համաձայն  U-28 –ին գետնից չեն կրակել:

Պենտագոնը իր զորքերը տեղադրել է Կեմպ-Լեմոնյեում 2002թ.  Աֆրիկյան  Եղջյուրի շրջանում ահաբեկչության դեմ պայքարելու համար:  Հենակետում ապրում են մոտ երեք հազար զինծառայողներ, կանգնեցված են անօդաչու թռչող սարքեր, որոնք օգտագործվում են հետևելու  և ոչնչացնելու  «Ալ-Քաիդայի»  գրոհայիններին  և նրանց հետ կապված խմբավորումներին:

Անցյալ տարվա դեկտեմբերին  Կեմպ-Լեմոնյե  այցելեց ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն  Պանետան, ով Ջիբուտին համարում է ահաբեկչության դեմ պայքարի հանգուցային տարածք: Ջիբուտին ռազմավարական դիրք ունի Կարմիր ծովի մուտքի և Ադենյան ծոցի մոտ, Աֆրիկա մայրցամաքի և Արաբական թերակղզու միջև, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Դիտվել է 1154 անգամ:
Print Friendly

Leave a Reply