Արարատում գազի արտահոսքից ու բռնկումից վիրավորներ կան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 20, 2012 23:10

Այսօր, “1-03″ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը  17.50-ին Արարատի մարզի Արարատ գյուղի Սահմանապահների փողոցի թիվ  84 տանը տեղի է ունեցել գազի արտահոսք`բռնկումով, ինչի հետևանքով ձեռքի և ոտքի  2-րդ և  3-րդ կարգի այրվածքներով Արարատ քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխել վերոհիշյալ տան բնակիչներ` 1963 թ. ծնված Դաչի Մշոյանը,  1969թ. ծնված  Հովհաննես Արարատյանը և 1960 թ. ծնված  Վաչագան  Կարապետյանը, ովքեր ստանալով առաջին բուժօգնություն `դուրս են գրվել:  Դեպքի մասին ԱԻՆ ահազանգ չի ստացել:

Դիտվել է 1225 անգամ:
Print Friendly

Leave a Reply