Հեռացվում են տանիքներից կախված սառցալեզվակները

Օրվա լուր | | February 20, 2012 19:28

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` փողոցներում ու մայթերում իրականացվող ձնահեռացման աշխատանքներին զուգահեռ, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում սկսվել են բազմաբնակարան, հասարակական շենքերի ու շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների և ձյան հեռացման գործընթացը: Այն առաջին հերթին անցորդների անվտանգության ապահովման նկատառումով է արվում, քանի որ ինչպես գոյացած սառույցը, այնպես էլ կտուրների եզրին կուտակված ձյունը,  ներքև թափվելով, կարող են վտանգ ներկայացնել մարդկանց առողջությանը և կյանքին: Հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան կառույցների կողմից տնօրինվող շարժասանդուղքների թռիչքային բարձրությունը սահմանափակ է և ունեցած հնարավոր բարձրության վրա է միայն տնօրինվում, տեխնիկական աջակցության խնդրանքով Երևանի քաղաքապետարանը դիմել է նաև արտակարգ իրավիճակների նախարարությանը, որի տրամադրած շարժասանդուղք ունեցող հրշեջ մեքենաների օգնությամբ էլ իրականացվում են բարձրահարկ շենքերի կտուրներից սառույցի և ձնահեռացման աշխատանքները: Հաշվի առնելով բուն մաքրման ընթացքում անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, հատվածաբար օպերատիվ հերթապահություն էին իրականացնում նաև պարեկային ծառայության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 844 անգամ:
Print Friendly

Leave a Reply