Վահան Հովհաննիսյանը քաղաքապետին խնդրել է կարճ ժամկետում հանրային քննարկում հրավիրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 20, 2012 18:25

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նամակ է հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` խնդրելով հանրային քննարկում հրավիրել Մաշտոցի այգու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նամակում մասնավորապես նշված է. «Երևանի Գլխավոր Պողոտայում, Մաշտոց պողոտայի հարևանությամբ քաղաքապետարանի կողմից իրականացվող քաղաքաշինական, կառուցապատման աշխատանքները հանրության շրջանում լուրջ անհանգստության, ինչպես նաև բնապահպանական և հասարակական մի շարք կազմակերպություններ բողոքի ալիք են բարձրացրել:

Հաշվի առնելով հանգամանքը, որ աշխատանքներն իրականացվում են Երևանի Գլխավոր հատակագծով հաստատված և ամրագրված կանաչ, հանրային տարածքում, հաշվի առնելով, որ այն կենսագործունեության միջավայրի փոփոխություն է ենթադրվում, ինչպես նաև ելնելով իրողությունից, որ կատարվող աշխատանքները շոշափում են երևանցիների և մայրաքաղաքի կենսական շահերը, բնապահպանական և մշակութային խնդիրները, առաջնորդվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով, խնդրում ենք հնարավորինս կարճ ժամկետում հրավիրել հանրային քննարկում` իրազեկելու վերոհիշյալ տարածքի առնչությամբ քաղաքապետարանի ծրագիրը, ինչպես նաև լսելու շահագրգիռ անձանց և կազմակերպությունների տեսակետը»:

 

Դիտվել է 886 անգամ:
Print Friendly

Leave a Reply