Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի համոզմամբ՝ թյուրքական երկրները կունենան մեկ լեզու
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 28, 2009 17:30
Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օկտայ Ասադով
«Այսօր մենք խոսում ենք տարբեր լեզուներով: Համոզված եմ` կգա ժամանակ, երբ կխոսենք նույն լեզվով, և թարգմանիչների կարիք չի լինի»,- ասել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օկտայ Ասադովը Բաքվում անցկացվող թյուրքալեզու երկրների խորհրդարանական ասամբլեայի ժամանակ:
Խորհրդարանական ասամբլեայում ընդգրկված են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղըրղզստանը և Թուրքիան:
Նստաշրջանին հրաժարվել են մասնակցել Ուզբեկստանը և Թուրքմենստանը:






Facebook
Tweet This
Email This Post
