Ոստիկանությունը բնապահպան ակտիվիստներին 20 րոպե ժամանակ է տվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 20, 2012 17:55

Ոստիկանությունը Մաշտոցի այգում բողոքի գործողություն իրականացնող ցուցարարներին տեղեկացրել է, որ նրանց գործողություններն անօրինական են և 20 րոպե ժամանակ է տվել այգին լքելու համար։

Բողոքի ակցիայի մասնակիցները, սակայն, բոլորին կոչ են արել գալ այգի և միանալ իրենց` հանրային գոտու պահպանման համար մղվող պայքարում։

Ցուցարարները կրկին պահանջել են անհապաղ դադարեցնել այգում իրականացվող շինարարությունը։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, ով նույնպես միացել է բողոքի ակցիային,  հայտարարել է, որ ոստիկանության միջամտությունն իրենց խաղաղ գործողությանը` ոչ իրավական քայլ կլինի։

Քիչ առաջ Մաշտոցի պուրակ են այցելել նաև երգիչ Արամոն, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու ռեժիսոր Հրանտ Վարդանյանը: Վերջիններս հայտնել են, որ իրենց ընդունել է Երևանի քաղաքապետը և վստահեցրել, որ տաղավարները պուրակում ժամանակավոր բնույթ են կրելու և «Հին Երևան» նախագծի կյանքի կոչվելուն պես դուրս են բերվելու տարածքից:

Դիտվել է 888 անգամ:
Print Friendly

Leave a Reply