Հայաստան բնական գազի մատակարարումը դադարեցվել է

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 20, 2012 17:07

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը փետրվարի 20-ի առավոտյան պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին, որ Ղազախ- Սագուրամո 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարա-վերականգնողական աշխատանքների իրականացման հետ կապված ժամանակավորապես դադարեցվում է Հայաստան բնական գազի մատակարարումը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին  «ՀայՌուսգազարդ»-ից:  Աշխատանքների ավարտի մասին վրացական կողմը կտեղեկացնի լրացուցիչ: Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:

 

Դիտվել է 789 անգամ:
Print Friendly

Leave a Reply