Հաջորդ տարվա համար կանխատեսվում է ՀՆԱ 1.2-1.3 տոկոս աճ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 28, 2009 17:21

7590_am_1Այսօր կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ։

ՀՀ 2010թ. համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով` 701,1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով` 884,7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը) կկազմի 183.0 մլրդ դրամ։

ՀՀ համայնքների 2010 թ.-ի բյուջեները եկամուտների եւ ծախսերի գծով կկազմեն 82,3 մլրդ դրամ (եկամուտների գծով` ներառյալ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները)։

Նախագծով առաջարկվել է ՀՀ 2010թ. պետական բյուջեն հաստատել եկամուտների գծով` 676,6 մլրդ դրամ, ծախսերի գծով` 859,6 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)` 183 մլրդ դրամ։

Փաստաթուղթը ՀՀ 2010թ. պետական բյուջեի կատարումն ապահովող օրենքների նախագծերի փաթեթի հետ միասին, սահմանված ժամկետում կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։

Նախագիծը ներկայացնելիս ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ մյուս տարի, հիմնվելով ինչպես սեփական, այնպես էլ միջազգային փորձագիտական գնահատականների վրա, կանխատեսվում է ՀՆԱ 1.2-1.3 տոկոս աճ, որի դեպքում այն կկազմի 3 տրիլիոն 214 մլրդ դրամ:

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly

Leave a Reply