Մարգար Օհանյանի խափանման միջոցը չի փոխվի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 20, 2012 14:43

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, պաշտպանական կողմի միջնրդությունն անհիմն էր համարել նաև մեղադրող կողմը:

Պաշտպանական կողմն առաջարկում էր որպես խափանման միջոց կիրառել ստորագրություն չհեռանալու մասին կամ նրան ազատ արձակել գրավի դիմաց:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ’ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին: Մասնավորապես’ 2009 թվականի հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին:

 

Դիտվել է 1189 անգամ:
Print Friendly

Leave a Reply