Մաշտոցի այգու պաշտպանները պահանջում են քաղաքապետի հետ հանդիպում
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 20, 2012 14:34
Այս պահին քաղաքապետարանի մոտ բողոքի ցույց են իրականացնում մի շարք բնապահպան ակտիվիստներ, որոնք պահանջում են քաղաքապետից փոխել Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները Մաշտոցի պողոտայի հարակից այգում տեղադրելու որոշումը և ապամոնտաժել արդեն կառուցված առևտրի տաղավարները:
Ակտիվիստներին են միացել բազմաթիվ քաղաքացիներ, մշակութային, քաղաքական գործիչներ:
«Անկախ»-ի թղթակիցը հայտնում է, որ բնապահպաններն իրենց պահանջի վերաբերյալ նամակ են հանձնել քաղաքապետարանի աշխատակցին, ով հավաստիացրել է, որ այն կտրվի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Ակցիայի մասնակիցները, սակայն, պահանջում են, որ քաղաքապետը նաև հանդիպի իրենց հետ և լսի իրենց բողոքն ու առաջարկույունները: Ակտիվիստներն ասում են, որ չեն հեռանա քաղաքապետարանի մոտից, մինչև քաղաքապետն իրենց հետ չհանդիպի:
Քաղաքապետարանի մուտքը հսկում են ոստիկանները:
Այս պահին ցույցի մասնակիցները երգում են «Հեյ, ջան, Երևան», «Էրեբունի-Երևան» երգերը, հնչեցնում «Երևանը մերն է», «Մենք ենք մեր երկրի տերը», «Վերացրեք ձեր կրպակները մեր այգուց» և այլ կարգախոսեր: Կարգախոսերից մեկն էլ բառախաղի տեսքով է. «Տարon, Տար-out»:






Facebook
Tweet This
Email This Post
