Գագիկ Մելիքյանը վերահաստատում է՝ ՀՀԿ համամասնական ցուցակում գործարարներ չեն լինելու
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 20, 2012 14:37
Գործարար աշխարհի կապը քաղաքականության հետ պետք է վերացվի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
«ՀՀԿ-ն բազմիցս հայտարարել է, որ պետք է վերացնել գործարար աշխարհ-քաղաքականություն կապը: Մեր ցուցակներում գործարարներ չեն լինելու»,- նշեց պատգամավորը:
Սակայն եթե գործարարներն առաջադրվեն մեծամասնական ընտրակարգով, դա արդեն Մելիքյանը վերջիններիս գործն է համարում:
«Որևէ մեկը չի պատրաստվում ոտնահարել մեր քաղաքացիների սահմանադրական իրավունքը: ՀՀԿ-ն աջակցելու է նրանց, ում աջակցելու է ժողովուրդը: Որեւէ մեկը թող չփորձի ժողովրդի կամքի վրա խաղալ»,- նշեց Մելիքյանը:






Facebook
Tweet This
Email This Post
