Էրդողանը քննադատում է Իսրայելին և Արևմուտքի կեցվածքը Իրանի միջուկային ծրագրի հարցում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 28, 2009 16:18

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում տված ասուլիսում քննադատել է գերտերությունների կեցվածքը Իրանի միջուկային ծրագրի հարցում: «Տարածաշրջանում կան պետություններ, որոնք տիրապետում են միջուկային զենքին, օրինակ` Իսրայելը: Ավելին, Գազայի պատերազմում Իսրայելն օգտագործեց ֆոսֆորային ռումբեր, ինչը նշանակում է, որ Թել Ավիվն օգտագործել է զանգվածային ոչնչացման զենքեր: Այժմ ոչ ոք չի խոսում դրա մասին, բոլորը սևեռված են Իրանի վրա»,-հայտարարել է Էրդողանը: Թուրքիայի վարչապետը միաժամանակ նշել է, որ Իրանի նկատմամբ ցանկացած հարձակում կլինի «խելագար քայլ». «Դա կլինի ամենամեծ սխալը: Ամերիկյան զորքերի ներխուժումն Իրաք ամենամեծ դասը պետք է լինի: Իրաքում ավելի քան մեկ միլիոն մարդ սպանվեց ԱՄՆ-ի ներխուժումից հետո, և մի ամբողջ քաղաքակրթություն կործանվեց: Իրանի վրա ցանկացած ռազմական հարձակում կործանարար կլինի»,-ասել է Էրդողանը:

«MILLIYET», «SABAH»

Դիտվել է 938 անգամ:
Print Friendly

Leave a Reply