Նիզականետորդ Մելիք Ջանոյանը մեր հերթական օլիմպիականն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 20, 2012 13:46

Ադլերում անցկացվեց ՌԴ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող Ա. Լունյովի անունը հավերժացնող աթլետիկայի ավանդական համառուսական բաց մրցաշարը: Նիազականետորդների պայքարում սպասելիքները գերազանցեց գյումրեցի Մելիք Ջանոյանը: Նա գործիքը նետեց 79 մ 71 սմ, սահմանեց անձնական ռեկորդ և, որ գլխավորն է, 21 սմ-ով գերազանցեց օլիմպիական վարկանիշային ցուցանիշը ու արժանացավ լոնդոնյան խաղեր մեկնելու ուղեգրի:

Նոր ռեկորդակիրը մարզվում է հայրիկի` Սիրեկան Ջանոյանի ղեկավարությամբ: Հետաքրքիր է, որ  հենց հոր  սահմանած  գրեթե 40 տարվա վաղեմության ռեկորդը գահընկեց արեց որդին: Փաստորեն, նիազականետումը մեզանում ջանոյանական ընտանիքի գրանցում  ունի:

Որդի Ջանոյանի լավագույն արդյունքը մինչ այս գրանցվել է դարձյալ ադլերյան այս ստուգատեսում, 2008-ին ` 78 մ 3 սմ:

Մելիք Ջանոյանի 27 տարին կլրանա մարտի 24-ին: Նա նոր անուն չէ հայկական աթլետիկայում, քանզի հանդես է եկել  աշխարհի,Եվրոպայի առաջնություններում  և Պեկինի օլիմպիական  խաղերում:

Շնորհավորում ենք մեր հերթական օլիմպիականին և նրանից հաջողություն ակնկալում լոնդոնյան խաղերում:

ՀԱՕԿ-ի լրատվության բաժին

Դիտվել է 817 անգամ:
Print Friendly

Leave a Reply