ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներն Իրան են մեկնել բանակցությունների

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 20, 2012 13:15

Այսօր գիշերը ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներն Իրան են  մեկնել: Երկու օրում կողմերը պետք է քննարկեն Իրանի միջուկային ծրագրերը:

Պատվիրակության գլխավոր խնդիրը Իրանում ատոմային ռումբ արտադրելու հավանականությունները պարզելն է: Արևմուտքում մեծ անհանգստություն է առաջացրել ուրանը 20%-ով հարստացնելու  ծրագրի մասին Թեհրանի հայտարարությունը:

Իրանը ոչ միայն համաձայնել է, որ ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունն այցելություններ կատարի, այլև «վեցնյակի» հետ (ՄԱԿ- անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներն ու Գերմանիան) իր միջուկային ծրագրերի շուրջ բանակցելու պատրաստակամություն  է հայտնել:

«Մենք կցանկանայինք միջուկային խնդրի լուծման  այնպիսի մեխանիզմ ստեղծել, որը ձեռնտու կլիներ երկու կողմերին»,-ասել է Իրանի ԱԳ նախարար Աքբար Սալեհին: Այդուհանդերձ, նա նշել է, որ «Թեհրանը պատրաստ է նաև  վատ սցենարին», ինչը դիտորդները գնահատում են իբրև ռազմական գործողություններին պատրաստություն: Հայտնի է, որ Իսրայելը օրակարգից չի հանում իրանական միջուկային օբյեկտներին հարված հասցնելու հարցը` Իրանի միջուկային հետազոտություններն անհանգստության լուրջ սպառնալիք համարելով:

 

Դիտվել է 1046 անգամ:
Print Friendly

Leave a Reply