23-ամյա աղջիկը ձերբակալված է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 20, 2012 12:59

Փետրվարի 19-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողները Գյումրի-Մոսկվա չվերթի ուղևորների հաշվառման ժամանակ օդանավակայանի սահմանային վերահսկողության կետից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 40-ամյա Թորոս Մ.-ին, որը 2010 թ. սեպտեմբերի 7-ից հետախուզվում էր ՌԴ Օրյոլի մարզի իրավապահների կողմից:
***
Փետրվարի 19-ին, ժամը 01.10-ին, ոստիկանության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել Արմավիր մարզի Մրգաշատ գյուղի 33-ամյա մի բնակչի, որը ս/թ փետրվարի 8-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
***
Փետրվարի 18-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Ռանչպար գյուղից բերման են ենթարկել 23-ամյա մի աղջկա, որը ս/թ փետրվարի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով, այն է՝ անզգուշությամբ մահ պատճառելը:
Աղջիկը կալանավորված է:

Դիտվել է 1127 անգամ:
Print Friendly

Leave a Reply