Տեղաբաշխվել են 500 մլն դրամի պարտատոմսեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 20, 2012 12:58

Փետրվարի 20-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3919B123 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 705 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 705 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 470 065 482 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.3976 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.0000 տոկոս:

Ֆինանսների նախարարությունից հաղորդում են, որ աճուրդին մասնակցել է  6 դիլեր:

Դիտվել է 892 անգամ:
Print Friendly

Leave a Reply