Ավտոմեքենաների բախվելու հետևանքով` վրաերթեր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 20, 2012 12:46

Փետրվարի 18-ին, ժամը 15.00-ին, Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և երկու «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով մի «Ֆոլքսվագեն»-ը դուրս է եկել երթևեկելի մասից և վրաերթի ենթարկել 66-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:
Փետրվարի 19-ին, ժամը 15.40-ի սահմաններում, «Նիսսան Սանի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 60-ամյա մի կնոջ, որը դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադի կողմից ստացել բուժօգնություն:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 18-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարտունի-Վարդենիս ճանապարհի 5 կմ-ին վրաերթի է ենթարկել 32-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Փետրվարի 18-ին, ժամը 09.30-ին, «Տոյոտա»  մակնիշի ավտոմեքենայի  վարորդը Բաբայան փողոցի թիվ 3 շենքի մոտ բախվել է մայթեզրին կայանված «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ ինքնաբերաբար տեղից շարժվելով՝ վրաերթի է ենթարկել 71-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 18-ին, ժամը 23.30-ին, «Իսուզու»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Օհանովի փողոցում վրաերթի է ենթարկել 20-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 746 անգամ:
Print Friendly

Leave a Reply