Գրոսմայստեր Արման Փաշիկյանը`միջազգային մրցաշարի հաղթող

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 20, 2012 12:45

Գրոսմայստեր Արման Փաշիկյանը, վաստակելով 9 միավոր 11 հնարավորից, հաղթանակ Է տոնել Իրանի Մաշադ քաղաքում ավարտված Ferdousi open շախմատի միջազգային մրցաշարում:

8,5-ական  միավորով 4 գրոսմայստերներ Սերգեյ Տիվյակովը,Պուրիյա Դարինին, Ալեքսանդր Ֆոմինիխը և Նիմա Ջավանբախտը կիսել են 2-5-րդ տեղերը:

Փաշիկյանի կինը` գրոսմայստեր Մարիա Կուրսովան, կանանց  մրցաշարում 4 իրանցի շախմատիստուհիների հետ վաստակել Է 6,5-ական  միավոր` մեկ միավորով զիջելով մրցաշարի հաղթող վրացուհի Խուխաշվիլիին:

Դիտվել է 782 անգամ:
Print Friendly

Leave a Reply