Երեկ երկու ավտոպատահար, մեկը` մահվան ելքով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 20, 2012 12:49
Փետրվարի 19-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «SKANIA» կցորդով  բեռնատար ավտոմեքենան Նոյեմբերյան-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ին` Ջուջևան գյուղի վերջնամասում, դուրս  է եկել ճանապարհի բանուկ մասից, բախվել ձախակողմյան պատին և շրջվել:
Վարորդը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 19-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենան Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 49 շենքի մոտ բախվել  է ծառին և էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 894 անգամ:
Print Friendly

Leave a Reply