Թռչնաֆաբրիկաներում խախտումներ են արձանագրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 20, 2012 12:24

«Արաքս» թռչնաֆաբրիկայում համալիր ստուգումները կավարտվեն փետրվարի 22-ին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում  ՀՀ գյուղատնտեսության նախարարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ ստուգումները եղել են լայնածավալ` համապատասխան արձանագրություններ կազմելու համար:

«Խախտումներ են առաջացել` մակնշման պահանջների հետ կապված, բայց նախնական տվյալներով` այլ խնդիրներ չկան: Փորձաքննված նմուշների մեջ ժամկետանց ապրանք չի հայտնաբերվել»,-ասաց Պիպոյանը: Նա նշեց, որ զուգահեռաբար ստուգումներ են անցկացվում նաեւ Երեւանի թռչնաֆաբրիկայում, բայց ամբողջ թռչնամթերքի շուկան լինելու է ուսումնասիրությունների կենտրոնում:

Երեւանի թռչնաֆաբրիկայում տարաբնույթ խախտումներ են արձանագրվել` կապված պահպանման պայմանների հետ, սակայն լիարժեք արձանագրած խախտումներ այս պահին չկան:

Դիտվել է 724 անգամ:
Print Friendly

Leave a Reply