Սիրիան հետ է կանչել Եգիպտոսի իր դեսպանին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 20, 2012 12:23

Եգիպտոսը փետրվարի 19-ին հետ է կանչել Սիրիայում իր  դեսպան Շուկի Իսմայիլին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական champress.net -ը, ի պատասխան դրան` Սիրիան եւս Կահիրեից հետ է կանչել իր երկրի դեսպան Յուսուֆ ալ Ահմադին:

Փետրվարի 19-ին Եգիպտոսի Ներքին գործերի նախարարությունը որոշել է խորհրդակցության նպատակով հետ կանչել իր դեսպանին:

Ավելի վաղ Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով Սիրիայում իրենց երկրերի դեսպաններին հետ են կանչել ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Իտալիան:

 

Դիտվել է 695 անգամ:
Print Friendly

Leave a Reply