Էրդողանի վրա կոշիկ նետած լրագրողը ևս մեկ տարի կմնա բանտում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 20, 2012 12:21
Իսպանիայում ամենաշատ վաճառվող El Pais թերթի տեղեկատվության համաձայն` Սևիլլիա քաղաքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի վրա կոշիկ նետելու արդյունքում երկու տարվա ազատազրման դատապարտված սիրիական արմատներով քուրդ Հոքման Ժոման իր պատիժը կրելու է ևս մեկ տարի բանտում մնալով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»–ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը:
Եթե ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի վրա կոշիկ նետած իրաքցի լրագրող Մունթազար էլ Զեյդին տրվել էր 9 ամսվա ազատազրկում, ապա Ժոմանի պատիժը իսպանական թերթը համարում է «անհամաչափ, բայց օրինական»:
Քուրդ լրագրողը, ով դատական առաջին նիստի ժամանակ դատարանին խնդրել էր իրեն Սիրիա չարտաքսել, վերջին իրադարձություններից հետո արդեն իր պատրաստակամությունն է հայտնել վերադառնալու Սիրիա:






Facebook
Tweet This
Email This Post
