Բեռլինի կինոփառատոնի հաղթող է ճանաչվել Տավիանի եղբայրների ֆիլմը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 20, 2012 10:42

Բեռլինյան 62-րդ կինոփառատոնում լավագույնն  է ճանաչվել Տավիանի եղբայրների «Կեսարը պետք է մեռնի» ֆիլմը:

Ժապավենը արժանացել է «Ոսկե արջի»: Ֆիլմում պատմվում է , թե ինչպես են բանտում որոշում  բեմադրել Շեքսպիրի պիեսը ու թե ինչպես է իրականությունը միախառնվում  հորինվածին:

Տավիանի եղբայրները հայտնի են հայ հանդիսատեսին «Արտույտների ագարակը» ֆիլմով:

Բեռլինյան կինոփառատոնը  1951-ից է սկզբնավորվել: Համարվում է ամենահայտնին ու ամենավարկանշայինը կինոաշխարհում:

 

Դիտվել է 912 անգամ:
Print Friendly

Leave a Reply