Հորդանանը սիրիացի փախստականների համար ճամբար է կառուցում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 20, 2012 10:18

Հորդանանը հատուկ Ճամբար է ստեղծում Բաշար Ասադի վարչակարգից դժգոհ  սիրիացի փախստականների համար:

Ինչպես տեղեկացնում  են արտասահմանյան տեղեկատվական գործակալությունները, ճամբարը տեղակայված է Սիրիայի սահմանից  20 կմ հարավ- արևելք: Արդեն 2 շաբաթից այն պատրաստ կլինի սիրիացի  փախստականներ ընդունելու համար: Ճամբարի կառուցումը Հաշիմիթյան թագավորության վրա մեկ մլն դոլար կնստի:

Իսկ  Սիրիայի բանակի` Ասադին  հավատարիմ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել ընդդիմադիրներին: Իրավապահների տվյալներով, երեկ երկրում  սպանվել է առնվազն 20 մարդ:

 

Դիտվել է 853 անգամ:
Print Friendly

Leave a Reply