ԱՄՆ-ը տոնում է Նախագահների օրը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 20, 2012 9:54Ամերիկայի Միացյալ Նահանգներում փետրվարի 20-ին նշում են Նախագահների օրը:
Ավելի վաղ այս տոնը նշվում էր փետրվարի 22-ին` հարմարեցնելով Ջորջ Վաշինգտոնի ծննդյան օրվա հետ: Քանի որ փետրվարին է ծնվել Աբրահամ Լինքոլնը (փետրվարի 12), որոշվեց այդ օրը նշել փետրվարի երրորդ երկուշաբթի, երկու ամսաթվերի արանքում:
Երկու նախագահների պատվին մայրաքաղաքում հուշահամալիրներ են բացվել. երկրի պատմական զարգացումը խորհրդանշող 170-մետրանոց սպիտակ քարից կոթող ու մարմարապատ 36 սյուներով շենք` ներսում տեղադրված 6-մետրանոց արձանով:
Տոնի կապակցությամբ մասնագետները «44 նախագահներից ամենաժողովրդականը» հարցում են անցկացրել, որի արդյունքում առաջին տեղում Լինքնոլնն է(32%), հետո Ռոնալդ Ռեյգանը (26%), ապա Ջորջ Վաշինգտոնն է ու Ջոն Քենեդին (21-ական %) և Բիլլ Քլինթոնը (19%):