Ժիրինովսկին վաճառում է Քադաֆիի նվիրած գահը 1 մլն դոլարով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 20, 2012 9:23

ՌԴ լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդը մտադիր է վաճառել Քադաֆիի նվիրած ընձառյուծի մորթուց պատրաստված գահը, իսկ գումարն օգտագործել բարեգործական նպատակներով: Նա մտադիր է ընդհանրապես վաճառել արաբական տերությունների ղեկավարների նվերները: Սադամ Հուսեյնը նրան նվիրել է մաքուր ոսկուց պատրաստված շան ֆիգուր, իսկ Մուամար Քադաֆին` գահ:

Ժիրինովսկին նշում է, որ աճուրդից գոյացած գումարը բարեգործական նպատակների է ծառայեցնելու`  աղքատներին  է օգնելու: «Փողն աղքատներին կբաժանենք: Ամեն ամիս մենք մլն ռուբլի ենք աղքատներին հատկացնում, ոչ մեկն այդ մասին չի հայտնում: Պրոխորովը միայն խոստանում է, իսկ մենք ամեն օր ենք ուղարկում»,-հայտարարել է նա:

Ժիրինովսկին նշել է, որ դեռևս նվեր չի ստացել Բաշար Ասադից, սակայն ամեն ինչ առջևում է: «Բաշար Ասադը ինձ ոչինչ չի նվիրել: Նրանք խանդում են ինձ, ես ախր Սադամ Հուսեյնի մոտ եղել եմ, իսկ նա Իրաքը չի սիրում, քանի որ ինքն էլ է տարածաշրջանային  գերտերություն դառնալու հույս փայփայում»:

Նա պատմել է իր ու ներկայումս հանգուցյալ Սադամ Հուսեյնի ու Մուամար Քադաֆիի, ինչպես և Հոսնի Մուբարաքի հետ փոխհարաբերությունների մասին :

Իսկ Սիրիայի մասին կանխատեսումներում նա համոզված է`«Կհանձնեն: Թող Ասադը Ռուսաստան տեղափոխվի ու ապրի, հակառակ դեպքում նա կկրկնի Քադաֆիի ու Հուսեյնի ճակատագիրը»:

 

 

Դիտվել է 1258 անգամ:
Print Friendly

Leave a Reply