Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 20, 2012 8:52

Փետրվարի 20-ի` ժամը 08.30-ի դրությամբ, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Ուշադրություն. Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը: Դժվարանցանելի են Գյումրի-Ջաջուռ ճանապարհահատվածը և Տաշիրի տարածաշրջանի հանրապետական ճանապարհը:
Կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

Դիտվել է 716 անգամ:
Print Friendly

Leave a Reply