Էկվադորում ուղևորատար ավտոբուսն ընկել է ժայռից. 26 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 20, 2012 8:39

Էկվադորում ուղևորատար ավտոբուսը, ճանապարհային արգելապատնեշը քանդելով, դուրս է թռել երթևեկելի մասից: Ճանապարհային պատահարի հետևանքով 26 մարդ է զոհվել, 23 –ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Պատահարը տեղի է ունեցել Կուախարա քաղաքի մոտ: Վթարից փրկվածներն էլ շատ ծանր ու լուրջ վնասվածքներ են ստացել:

Իշխանությունները նոր են  սկսել գործի հետաքնննությունն ու չեն շտապում վթարի պատճառների  մասին նախնական ենթադրությունները  բարձրաձայնել:

 

Դիտվել է 911 անգամ:
Print Friendly

Leave a Reply